Ձեզ թվում է նրանք սովորական երեխանե՞ր են․ երբ ուշադիր նայեք, ուղղակի կապշեք զարմանքից

ВИДЕО

Այո … Մեր մանկության տարիներին այսպիսի տիկնիկներ չկային … Ռեբորն տիկնիկները, կամ այլ կերպ ասած նորածին-տիկնիկները շատ հանրահայտ են: Դրանք ստեղծված չեն իրական երեխաներին փոխարինելու համար, այս տիկնիկները բացառապես ձեռագործ են: Յուրաքանչյուր ոք, ում բախտ է վիճակվել տանը ունենալ այսպիսի խաղալիք, ասում է, որ նորածնի տեսքով այս տիկնիկը, միշտ դրական հույզեր է առաջացնում, վանում է անհանգստությունն ու հանգստացնում:

Ինչպես արդեն նշվեց վերեւում, տիկնիկները ստեղծվում են ձեռքով: Շերտ առ շերտ քսվում են ներկերի ամենաբարակ շերտերը ՝ մաշկի երանգը բնականին մոտեցնելու, երակները և արյան անոթները ընդգծելու համար: Այս տիկնիկների մազերը կարվում են հատ-հատ բարակ ասեղով: Ռեբորն տիկնիկները կշռում են ինչպես նորածին երեխա, և այդ բոլորը ներսում հատուկ սարքերի շնորհիվ:

Արհեստավորներն ու կոլեկցիոներները տարեկան ցուցահանդեսներ և հանդիպումներ են անցկացնում: Տիկնիկներն ասես բնական լինեն, թվում է, ուր որ է փոքրիկը կժպա, կամ որևէ շարժում կանի: Կցանկանայի՞ք ունենալ այսպիսի տիկնիկ:

Добавить комментарий