Շաբաթը մեկ անգամ ամուսինը միայնակ գնում էր անտառ. Մի օր կինը որոշեց հետևել նրան ու գիտե՞ք ինչ պարզեց

ВИДЕО

Օրինական ընտանիք: Ամուսինը չի խմում, չի ծխում, աշխատավարձը պարտաճանաչ բերում է տուն: Ցանկացած գործի վարպետ է: Իսկ կինը՝ Հասմիկը, այնքան էլ պարզ բնավրություն չունի, նրա համար դժվար է մարդկանց հետ լեզու գտնելը, սակայն Հակոբը նրան ընդունել էր «այնպիսին, ինչպիսին որ կա»: Տղամարդը միշտ հանգիստ էր, չնայած նրան, որ բավականին բարդ աշխատանք ուներ:Նույնիսկ ձայնը չէր բարձրացնում կնոջ վրա…Հակոբը միայն մի տարօրինակություն ուներ:Յուրաքանյուր կիրակի նա ինչ-որ տեղ էր գնում և երկու ժամից վերադառնում: Կինն արդեն սկսել էր կասկածել, որ նա սիրուհի ունի, այլապես ու՞ր պիտի գնա ամեն անգամ: Եվ Հասմիկը որոշում է հետևել ամուսնուն և դրա համար օգնության է կանչում քրոջը:

Կիրակի: Ժամը երկուսն է: Կանգառում կանգնած Հակոբը նստում է քաղաքից դուրս գնացող ավտոբուս: Կինն ու մեքենան վարող քույրը գնում են ավտոբուսի հետևից: Հակոբն իջնում է վերջին կանգառում և քայլում է դեպի անտառը: Անցնելով մոտ երկու կիլոմետր՝ Հակոբը կանգ է առնում և սկսում գոռալ: Այնպես է գոռում, որ թռչունները վախից դադարում են շարժվել…Տղամարդը շարունակ գոռում էր Աաաաաաաաաաաաա….աաաաաաաաաաաաաաաաաա…Կանայք վախենում են և արագ հեռանում: Հասմիկն ամբողջ ճանապարհին սարսափով մտածում էր, թե ինչպես է շարունակելու ապրել նման մարդու հետ:Որոշ ժամանակ անց տուն է գալիս ամուսինը, ծաղկեփունջ նվիրում կնոջը և ասում.-Ինչ-որ բան պատրաստե՞լ ես ուտելու: Դեռ ոչ…ոչինչ, երևի հոգնած ես, սպասիր, հիմա ինքս կպատրաստեմ.Մի շաբաթ կինը տեղը չէր գտնում, նույնիսկ ամուսնալուծվելու մտքեր ուներ:

Երբ հաջորդ կիրակի օրը Հակոբը վերադարձավ անտառից, Հասմիկը որոշեց խոսել.-Գիտես, ինձ ասել են, որ դու գոռում ես անտառում…ինչի՞ համար:-Հասմիկ, ինձ մի քիչ անհարմար եմ զգում, դրա համար քեզ չէի ասում: Ես շատ եմ նյարդայնանում աշխատավայրում, բացասական էներգիան կուտակվում է, պիտի մի տեղ ազատվեմ դրանից: Այդ պատճառով էլ գնում եմ անտառ, թարմացնում եմ մտքերս: Գիտե՞ս, իսկապես շատ է օգնում: Հաջորդ անգամ արի միասին գնանք:Այժմ ամուսիններն արդեն միասին են գնում անտառ, գոռում, հանգստանում: Անգամ նկատելի է, թե ինչպես է փոխվել Հասմիկի ծանր բնավորությունը

Добавить комментарий