Վերցնում ենք 2 դդմիկ ու 1 լոլիկ, ու պատրաստում ամենահամեղ ու պարզ նախաճաշը. Ավելի նուրբ ու համեղ ուղղակի չի լինում

ВИДЕО

Բաղադրությունը` դդմիկ, 600 գ, ձու, 2 հատ, սոխ, 200 գ, լոլիկ, 3 հատ, ալյուր, 40 գ աղ թթվասեր և մայոնեզ, յուրաքանչյուրից 60 գ, սխտոր, 3 պճեղ, սամիթ: Պատրաստման գործընթացը` Խոշոր քերեք դդմիկները, աղ արեք և թողեք: Այնուհետև զանգվածը լավ է սեղմեք: Սոխը մանր խորանարդների բաժանեք: Լոլիկը բաժանեք բարակ շերտերի: Սոուսի համար խառնեք մայոնեզը թթվասերով, քերած սխտորով, սամիթով: Տապակեք սոխը մինչև այն ոսկեգույն դառնա և մի քիչ աղ արեք, սառեցրեք:

Դդմիկի զանգվածը ավելացնում ենք ձվին և ալյուրին ու խառնում ենք մինչև միատարր դառնա:Դդմիկի խմորից թխում ենք 5 բլիթներ: Սառեցնում ենք բլիթները: Յուրաքանչյուր բլիթ յուղում ենք սխտորի սոուսով և վերևում տարածում լոլիկի շերտերը: Ձևավորում ենք տորթ և վերևից նույնպես յուղում ենք սոուսով և զարդարում տարբեր բանջարեղենով և կանաչիներով ըստ ճաշակի: Ես դնում եմ այն սառնարանում, որպեսզի սառչի: Նրա մեջ կարող եք ավելացնել տապակած սունկ կամ այլ մթերքներ ըստ ձեր ճաշակի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *