Այս գիրքը հրաշքներ է գործում․ Նարեկաբո ւժություն․ Աղոթքով բժ շկություն

ВИДЕО

Նրա «Մատյան ող բերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» ու ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք եւ բժ շկարան:Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը հատուկ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ հարգանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:

Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է էական ուսումնասիրությունների առարկա:Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում ու բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:

«Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել:«Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցության մեջ:

Добавить комментарий