Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ

ВИДЕО

Թխեք այս խմորից՝ ինչ կամենաք. Խմորիչով պատրաստվող այս խմորը շատ հայտնի է: Եթե այն ճիշտ հունցեք, կստանաք շատ համեղ թծվածքներ, որին առաջարկում ենք ավելացնել մեղր:Այս խմորը տանտիրուհիներին երևակայելու անսահման հնարավորություններ է տալիս: Կարող եք ավելացնել նրան նաև չամիչ, կամ թխելիս մեջը ջեմ լցնել և այլն:Բաղադրիչներ Ցորենի ալյուր- 700 գր.

Շաքարավազ- 70 գր. Խմորիչ- 20գր. Վանիլ-0,25թ/գ Կաթ-300մլ Մեղր-3ճ/գ Աղ-0,5թ/գ Սերուցքային կարագ-70.Պատրաստումը՝Խառնեք խմորիչը 1 ճ/գ շաքարավազի և 1ճ/գ ջրի հետ:Մաղեք ալյուրը, հունցեք խմորը՝ ավելացնելով կաթը (կարող եք փոխարինել այն ջրով) և խմորիչի խառնուրդը:Ավելացրեք մնացած բաղադրիչները և ստացեք փափուկ խմոր: Եթե շատ կպչուն է, ապա ավելացրեք ևս մի քանի գդալ ալյուր:

Ծածկեք սրբիչով և դրեք տաք տեղ՝ թողնելով 1,5–2,5 ժամ:Ընթացում 2 անգամ տրորեք խմորը:Երբ խմորը իր ծավալից 2,5–3 անգամ մեծանա, ձևավորեք ձեր ցանկացած ձևով կամ ձևամանում և թխեք՝ ինչ ցանկանաք:Մեղրաբույր և համեղ այդ թխվածքները շատ հաճելի է թեյի կամ սուրճի հետ:Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *