Ազատվեք ժանգոտ նստվածքից՝ ընդամենը 2 բաղադրիչի օգնությամբ

ВИДЕО

Որքան էլ լավ մաքրեք ձեր լվացարանը կամ վաննան, դեղին նստվածքները կարող են հայտնվել:Ու թեև կենցաղային քիմիայի շուկան բազմաթիվ միջոցներ է առաջարկում, հաճախ դրանք չեն լուծում իրենց առաջադրված խնդիրը:Ինչպես ազատվել ժանգոտ նստվածքից.Երբեմն դուք անհարմար եք զգում, երբ հյուրերը տեսնում են ձեր վաննայի դեղին հետքերը: Որտեղի՞ց է հայտնվում այդ ժանգը: Կա երկու տարբերակ՝ կամ ձեր սանտեխնիկան է սկսել ժանգոտվել, կամ ջուրը շատ երկաթ է պարունակում և այն առաջանում է ջրի կուտակման վայրերում:

Տարբերակ 1.Անհրաժեշտ բաղադրիչներ Ջրածնի պերօքսիդ Անուշադրի սպիրտ Պատրաստման եղանակը Խառնեք հավասար քանակությամբ և քսեք «պրոբլեմատիկ» տեղերին: Մի քանի րոպե անց մաքրեք: Արդյունքը կզարմացնի ձեզ:Տարբերակ 2.Անհրաժեշտ բաղադրիչներ Գինու քացախ Կերակրի աղ Պատրաստման եղանակը 100 գրամ քացախի մեջ ավելացրեք մի քանի գդալ աղ, տաքացրեք և քսեք այն հատվածներին, որը ցանկանում եք մաքրել: Թողեք մի քանի րոպե, ապա մաքրեք կտորով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *