Ամենահամեղ տորթը` «Սվետլանան»,առանց ջեռոցի մեջ թխելու!Այն կարող է պատրաստել ցանկացած տնային տնտեսուհի

ВИДЕО

Բաղադրատոմս՝Թխվածքաբլիթի համար՝3 բաժակ ալյուր,1 տուփ խտացրած կաթ,1 հատ ձու,1 թ.գ. սոդա,1 թ.գ. քացախ/լուծել սոդան քացախի մեջ/,Կրեմի համար՝750 գ. կաթ,200 գ. կարագ,1,5 բաժակ շաքարի փոշի,2 հատ ձու,3 ճ.գ. ալյուր,վանիլին.

Պատրաստման եղանակ՝Խառնել խմորի բոլոր բաղադրիչները և բաժանել ստացված խմորը 8 մասի:ացել յուրաքանչյուր կտորը թավայի չափով և «տապակել» 2 կողմից 1-ական րոպե:Կտրատել չորացած հատվածները,սակայն չթափել:Դրանք դեռ անհրաժեշտ են վրան լցնելու համար:Կրեմի պատրաստման համար խառնել կրեմի բոլոր բաղադրիչները,բացի կարագից և դնել մարմանդ կրակի վրա:

Անընդհատ խառնել:Հանել կրակից և կամաց-կամաց ավելացնել տաք կրեմի մեջ կարագը,լավ խառնել:Խմորի վրա քսել գոլ կրեմը և վրան լցնել խմորի մանրացրած չոր մասերը:Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 1 ժամ,հետո դնել սառնարան:Բարի ախորժակ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *