Աշակերտը Հրաժարվում Էր Հանել Գլխարկը, Երբ Նրան Տարան Տնօրենի Մոտ Չէին Էլ Ակնկլաում Թե Ինչ Պետք Է Պարզվեր

ВИДЕО

Ջեյսոն Սմիթը Ինդիանա նահանգի Ուորեն փոքրիկ քաղաքում գտնվող Սթոունբրուկ ավագ դպրոցի տնօրենն է: Մի անգամ ուսուցիչը ութերորդ դասարանցի Էնթոնի Մուրին բերեց իր աշխատասենյակ, քանի որ նա լկտի էր և դասարանում հրաժարվել էր հանել գլխարկը: Հարցնելով, թե ի՞նչու տղան չի հանում իր գլխարկը,

տղան պատասխանեց, որ իր մազերը կտրել են այնպես, որ իրեն դուր չի գալիս և դա է պատճառը, որ նա չի հանում իր գլխարկը։ Տնօրենը գիտակցում էր, որ փոքր երեխայի համար այսպիսի փոքր բաները իրոք կարող են մեծ նշանակություն ունենալ և պետք չէ նրան ստիպել քայլել դպրոցում այն սանրվածքով, որը երեխան տգեղ է համարում,քանի որ դա կարող է բերել ինքնագնահատականի ցածրացման և այլ բացասական երևույթների։

Տնօրենը թույլտվություն է վերցնում տղայից և իր ընտանիքից՝ կտրելու նրա մազերը։ Ընտանիքն ու տղան համաձայնվում են։ Տնօրենը գեղեցիկ սանրվածք է անում և տղան շա՜տ է հավանում այն։ Տղան շատ ուրախ և գոհ վերադառնում է դասարան՝ առանց գլխարկի։ Հուսով ենք մեր իրականության մեջ կշատանան այսպիսի տնօրենները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *