Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին․ հզոր աղոթք ընտանիքի պահպանման համար

ВИДЕО

Մեր օրերում շատ ընտանիքներ մոռանում են իրենց տված երդման մասին և որոշում բաժանվել չնչին խնդիրների պատճառով։Այս խնդիրը կարող է լուծվել ընտանիքի պահպանման աղոթքով։Աղոթեք ընտանիքի բարեկեցության համար, Աստված անպատասխան չի թողնի այն։ Այս աղոթքը շատ կարևոր է համարվում ընտանիքի պահպանման համար։ Ընտանիքը ամենակարևոր և ամենաթանկ բանն է մարդու կյանքում։

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:

Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն.Տե՛ր,պահպանիր ընտանիքս,ամուսնոս(կնոջս) սիրտը լցրու սիրով,համերաշխությամբ և բարությամբ։Պահպանիր ընտանիքս բաժանումից,հիվանդություններից և մահվանից։Պաշտպանիր մեզ և մեր տունը հարձակումներից,բոլոր չարություններից։ Ամեն

Добавить комментарий