Աղոթք Փրկիչ Հիսուս Քրիստոսին

ИНТЕРЕСНОЕ

Աղոթք Փր կիչ Հիսուս Քրիստոսին. Երկնայի՛ն Թագավոր, որ մի մեղավորի գյուտով ուրախացրի, Հորն ու Հոգուն` հրեշտակների հետ, մի՛ ուշացրու ինձ քո ողորմության գութը, գտի՛ր անդունդների խորքում մե ղքով կոր սվածիս եւ ուրախություն արա երկնավորներիդ բարձունքում, կանգնեցրու մեղքով գլորվածիս, սրբի՛ր աղտեղվածիս, դարձրո՛ւ մոլորածիս:

Ինձ մի՛ թող գնալ իմ կամքով, որ ինձ չտիրեն բոլոր մեղ քերս: Խնդրում եմ, Տեր, հայցում եմ, բախում, ինձ համար բա՛ց, Տեր, քո ողորմության դուռը: Չկորչի եւ զուր չանցնի այնքան չա րչարանքդ ինձ համար, որ կրեցիր Գողգոթայում` խաչը, գամերը, ծարավը, լեղ ին, քացախը, տեգի հարվածները, ար յանդ հե ղումը, ահավոր ձայնը, ուժգին գոչումը, «Էլի, էլի» բարբառումը, նաեւ մյուս բոլոր վ շտերը, որ կրեցիր կորուսյալիս համար:

Որի առթիվ քեզ մոտ միջնորդ ու բարեխոս ունեմ փրկարար տնօրինության կրածները. փրկի՛ր մեղուցյալիս գեհենի սպառնալիքներից եւ [ինձ]` անեղիդ ար յան գնին լույսի առագաստ հասցրու, որ բոլոր սրբերի հետ փառավորեմ քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:

Добавить комментарий