Շատ ազնիվ արարք․ Էլմեր Ալվարեսը ոչ մի գր ոշ չուներ, նա ապրում էր փողոցում և թա փառում էր Նյու Հեյվենի (Կոնեկտիկուտ) Չերչ սթրիթում ։ Մի օր նման <<զբոսանքներից>> մեկի ժամանակ տղամարդը գետնին ընկած թուղթ տեսավ։ Նա բարձրացրեց այն և պարզվեց, որ դա 10000 դոլարի կտրոն է։ Շատ մարդիկ կընկալեին դա որպես ճակատագրի նվեր, բայց Էլմերը այլ կերպ վար վեց։
Կտրոնի վրա կարելի էր տեսնել տիրուհու անունն ու ազգանունը ։ Ալվարեսը գնաց իր ծանոթի մոտ, ով տուն ուներ, որպեսզի համացանցում գտնի այդ կնոջը: Պարզվեց, որ տիրուհին Outreach Realty Services անշարժ գույքի գործակալության սեփականատերն է: Էլմերը զանգահարեց նրան և նրանք պայմանավորվեցին հանդիպել ։ Նույն օրը տղամարդը վերադարձրեց կտրոնը։ Ռոբերտան, մեղմ ասած, շո կի մեջ էր, նրան շատ էր հու զել անօթ ևանի արարքը։
Նա տղամարդու հետ կիսվեց իր կյանքի պատմությամբ և ասաց, որ ժամանակին ինքը նույնպես անօթևան է եղել, բայց հետո սովորել է, կարողացել է կառուցել իր բիզնեսը: Ռոբերտան իր վրա է վերցրել Էլմերի ուսուցում ընկերությունում, նա այնտեղ բացարձակապես անվճար է սովորում: Ռոբերտան նրան նաև շռայլ մրցանակ է պարգևել, իսկ հետո, նրա ընկերությունը Էլմերին տրամադրել է անվճար կացարան և վճարել անգլերենի ուսուցման դասընթացների համար:
Վերադարձնելով կտրոնը ՝ Ալվարեսը ճակա տագրից նման նվեր չէր ակնկալում։ Նա հստակ հասկացավ, որ իր կյանքը փոխելու մեծ հնարավորություն է ստացել ։ <<Հրեշտակները ապրում են ոչ միայն երկնքում, այլև երկրի վրա>>, — ասում է տղամարդը: