Հիշո՞ւմ եք, թե նախքան Սոֆյա Պողոսյանի հետ ամուսնանալն որ հայտնի դերասանուհու հետ սիրավեպ ուներ Աշոտ Տեր-Մաթևոսյանը

ВИДЕО

Այս օրերին համացանցում ամենաքննարկվողը Աշոտ Տեր-Մաթևոսյան և Սոֆյա Պողոսյան աստղային զույգն է: Դերասան ամուսինները սպասում են իրենց առաջնեկին, իսկ Սոֆյայի հղիության լուրն առաջինը հայտնել էր Starnews-ը:

Օրեր առաջ Starnews-ն արդեն տեղեկացրել էր այն մասին, որ ըստ լուրերի՝ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը հղի է: Starnews-ի տեղեկությունները հաստատվել են՝ Սոֆյան և Աշոտ Տեր-Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկին: Մինչ այդ մենք կապ էինք հաստատել Սոֆյայի հետ՝ ցանկանալով անձամբ նրանից լսել սպասված լուրի հաստատումը, սակայն նա ասել էր,

որ պաշտոնական տեղեկություն կտա երկու օրից. 2 օրից նա հրապարակեց հղիի կարգավիճակով իր առաջին լուսանկարը: Իրենց սիրային հարաբերություննեը զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում, ավելին՝ Սոֆյան իր հարցազրույցներում խոստովանում էր, որ այդ հարցն իրեն ուղղակի բարկացնում էր:

Հիշեցնենք, որ թե Սոֆյան, թե Աշոտը ամուսնացած են եղել նախկինում, ավելին՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանը նախկին կնոջ հետ բաժանումից հետո սիրային հարաբերություններ էր սկսել դերասանուհի Էթերի Ոսկանյանի հետ, ով դեռևս տարիներ առաջ ամենամեծ պահանջարկ ունեցող դերասանուհիներից էր և մեկը մյուսի հետևից նկարահանվում էր սերիալներում ու ֆիլմերում:

Այն ժամանակ Աշոտը հերքում էր լուրերը՝ նշելով, ինքն ու Էթերին պարզապես լավ ընկերներ են, ավելին՝հանդիպում են միայն ընկերական ընդհանուր հավաքույթների ժամանակ: Սակայն Starnews-ի հավաստի տեղեկություններով՝ Աշոտն ու Էթերին տևական ժամանակ շատ լուրջ սիրային հարաբերություններ ունեին, սակայն ինչ-ինչ պատճառներով բաժանվել էին:

Добавить комментарий