Խինկալի պատրաստելու այս բաղադրատոմսը ինձ տվել է վրացի խոհարարը, միայն իմանաք ինչ հյութալի ու ախորժելի են ստացվում

ВИДЕО

Խինկալի պատաստում են շատերը: Յուրաքանչյուրն ունի պատրաստման իր ձևը: Այս բաղադրատոմսով պատրաստված խինկալիները շատ-շատ համեղ են ստացվում:Բաղադրիչներ՝Խմորի համար՝ 1 բաժակ տաք ջուր,1 ձու,3 բաժակ ալյուր,1 ճաշի գալ բուսայուղ,Լցոնի համար:500 գ տավարի փափուկ միս,1 գլուխ սոխ1ձու,Համեմ, մաղադանոս, 70 գ կարագ,Աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը՝Ձվի վրա աղ լցնել, հարել, ավելացնել 3 բաժակ ալյուր, բուսայուղ, խառնել և ավելացնել տաք ջուր:Սկզբում խառնել գդալով, ապա ձեռքով:Միսը սոխի հետ աղալ 2 անգամ, ավելացնել կտրատած կանաչիները աղը, կարագը, լցնել կես բաժակ ջուր և լավ խառնել:Խմորը բացել բարակ շերտով, բաժակի օգնությամբ խմորից կլորակներ առանձնացնել:Խմորի յուրաքանչյուր կլորակի մեջ թեյի գդալով լցնել լցոնը, խմորի եզրերը բարձրացնել և հավաքել կենտրոնում, մատներով սեղմելով ամրացնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *