Գեղարքունիքի հատածում իրավիճակը լարվել է. ադրբեջանական կողմը մեծաթիվ զո րք ու մա րտական տեխնիկա է կուտակել

ВИДЕО

Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է։ Մասնավորապես, իրավիճակը լարված է հայ-ադրբեջական սահմանի Գեղարքունիքի հատվածում։MediaHub-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մեծաթիվ զո րք ու մարտական տեխնիկա է կուտակել Կուտականի նոր զբաղեցրած դիրքերում, իսկ Կութ գյուղի հատվածում Ադրբեջանի զ ինված ուժերն ընդլայնել է հրետա կոծության ինտենսիվությունը։

Զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրա կում Կութի միջդիրքային հատվածում։ Կուտականի հատվածում թշ նամու զո րքի կուտակումների եւ հնարավոր հար ձակման մասին հարցին Շահնազարյանը հապաղեց պատասխանել, նշելով՝ «զերծ կմնամ»։

Ըստ էության, Շահնազարյանը չհերքեց տեղեկությունը։ Կուտականում ադրբեջանական զորքի կուտակումների վերաբերյալ տեղեկության իսկությունը MediaHub-ը փորձեց ճշտել նաեւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։ Վերջինս ասաց, որ հայկական զի նված ուժերը աչալրջորեն իրականացնում են իրենց վստահված սահմանի պաշտպանությունը։

Այդուհանդերձ, Դավիթ Շահնազարյանը նշեց, որ սեպտեմբերյան մարտերից հետո ամեն օր ակտիվություն է նկատվում ադրբեջանական կողմում, թշնամին այ րում է հայ գյուղացիների խոտհարքերը. «Սեպտեմբերյան մարտերից հետո ադրբեջանցիները ինտենսիվ հրետակոծությամբ այրել են Նորաբակի եւ Կութի խոտհարքերը»,-հավելեց նա։