Հարևանս սկսել է պլաններ կազմել իմ ազատ ժամանակի հաշվին. երբեք մի թողեք Ձեր բարությունն օգտագործեն Ձեր դեմ

ВИДЕО

Ես, գիտեք, եռում եմ:Ես ապրում եմ սովորական կյանքով, հարևաններիս հետ քաղաքավարի եմ և փորձում ենք միմյանց աջակցել բարդ պահերիին, մնալ մարդ։Հարևաններիս մեջ կա մի տարբերվող ընտանիք: Նրանք երեք տղա ունեն վեց տարեկան և մի հատ մի տարեկա: Անյան չի թաքցնում, որ շուտով ևս մեկը կունենան: Հարևանուհուս մասին ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, քանի որ նա հանգիստ է, կենսուրախ, երեխաներին սիրում է: Ես և Աննան լավ հարաբերություններ ունենք, բայց ես չէի ուզի աննկատ դառնալ նրա երեխաների դայակը, քանի որ ես այլ գործեր ունեմ: Հետևաբար, ես նյարդայնանում եմ նրա՝ իր գործերը ուրիշի ուսերին դնելու ցանկությունից:

Ես նրան, իհարկե, հասկանում եմ, քանի որ ես էլ մայր եմ, բայց մանիպուլյացիաներ չեմ ընդունում: Նա նախորոք պետք է պլանավորեր այդքան երեխաներին պահելը և դաստիարակելը: Սակայն ես տեսնում էի, թե ինչպես են հարևանուհիները իրենց երեխաների հետ Անյայի երեխաներին էլ պարտեզ տանում:Իմ ամուսինը նույնպես ստիպված էր մեր աղջկան մանկապարտեզ տանելիս նրա երեխաներին մանկապարտեզ տանել, բայց հիմա ես եմ աղջկաս տանում մանկապարտեզ: Աննան փորձում էր հեռախոսով պայմանավորվել, հաղորդագրություններ էր գրում, որ իր երեխաներին նույնպես հետս վերցնեմ: Բայց ես տեղյակ եմ, թե ինչպես է մեկ անգամ լավությունը վերածվում պարտականության:

Հիմա ասում է ՝ կարելի է հերթով իրար խնդրել երեխաներին տանել, եթե հանկարծ կարևոր գործեր ի հայտ գան , բայց ես հասկանում եմ, որ կարևոր գործեր նա կունենա ամեն օր: Իսկ ես պետք է կախված լինեմ նրա խնդրանքներից։Հետաքրքրական է, որ քայլել միասին և երկուսով հետևել երեխաներին նա հրաժարվում է:Հիմա ես չգիտեմ, թե ինչպես պետք է բացատրել նրան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *