Այս ՈԶՆՈՒ կարճ կյանքն ավելի վառ և հետաքրքիր դասավորվեց, քան բազում մարդկանց մի ամբողջ կյանքը

ВИДЕО

Ես այս պատմությունը լսել եմ իմ նախկին կնոջից: Իրար նյարդեր քաքայելուց հետո մենք բաժանվեցինք: Մինչ ես տառապում էի նա գերմաներեն սովորեց և ամուսնացավ մի գերմանացու հետ: Մի օր նա ինձ Գերմանիայից զանգահարեց և պատմեց այս պատմությունը: Նախկին կինս պատմում էր, որ հեծանիվով գնալիս է եղել խանութ և տեսել է փողոցում ընկած մի ոզնու, ում երևի մեքենան էր հարվածել: Նա խճում է ոզնուն, ով մի կերպ էր շնչում և վերցնում է նրան:

Նա ոզնուն տանում է կենդանիների համար նախատեսված հիվանդանոց: Բժիշկը մոտենում է և ուսումնասիրում ոզնուն: Նա իսկապես հոգատար բժիշկ է եղել:Բժիշկը նրան վիրահատարան է տարել և վիրահատել է: Դուրս է եկել տխուր դեմքով և ասել, որ մի քիչ ուշացնելու դեպքում ոզնին չէր ապրի: Բժիշկն ասել է, որ հիվանդը մի քանի օր կմնա և նրան կարող է տուն տանել: Իրան զարմացել է, քանի որ բժիշկը նրան ասել է:

-Եթե դա Ձեզ համար մեծ պատասխանատվություն է, ապա կարող եք նրան կենդանիների համար նախատեսված օթևան տանել: Դուք պետք է բերեք բնութագիր և օթևանի հետ պայմանագիր կնքեք:-Ինչ բնութագիր, ես այս ոզնուն առաջին անգամ եմ տեսնում,-ասել է նախկին կինս:-Ոչ, ձեր ընտանիքի անդամների բնութագիրը պետք է բերեք, որպեսզի նրանք համոզվեն, որ կենդանիների հետ վատ վարվելու համար նրանք չեն դատվել և որ դուք ունեք բավարար ֆինանսական միջոցներ և տեղ ոզնուն պահելու համար:

Իրան ասել է, որ կխորհրդակցի հարազատների հետ և բժիշկը գլխով համաձայնության նշան է տվել: Բժիշկը զարմացել է, երբ Իրան վիրահատության համար ուզեցել է վճարի և ասել է:-Դուք քաղաքացիական գիտակցություն դրսևորելու համար կստանաք պարգևավճար: Ձեզ կփոխհտուցեձն կենդանիների պաշտպանության պետական ծրագրով:Իրան քայլում էր և մտածում, թե ինչպես էին իր մոր բուժման ամեն ինչի համար հայրենիքում գումար պահանջում և հասկացավ, որ ավելի լավ է գերմանիայում ոզնի լինել, քան հայրենիքում մարդ: Ահա այդ պատճառով էլ ապրում էր իր գերմանացու հետ և չէր ուզում վերադառնալ հայրենիք, որտեղ մարդիկ ոզնու չափ էլ իրավունքներ չունեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *