Հորս, ում տարին մի անգամ էի տեսնում, կյանքումս լուրջ դեր խաղաց.որոշիչը միայն ֆիզիկական ներկայությունը չէ

ВИДЕО

Ինձ մայրս է մեծացրել: Նա է միշտ իմ մասին հոգ տարել: Հայրս շուտ էր լքել մեզ և ինձ տեսակցության էր գալիս տարին մեկ անգամ: Ես նրան կանչում էի իմ բոլոր առիթներին, բայց նա չէր գալիս: Նա միայն իմ դիպլոմի հանձնման օրը եկավ: Նա շուտով կրկին ամուսնացավ: Նա երկու երեխա ուներ: Երբ ես արդենհասուն էի նա եկավ ինձ մոտ և ասաց, որ այսքանով վերջ, նա իմ նկատմամբ իր բոլոր պարտականությունները կատարել է: Նա ինձ հասկացրեց, որ չի ուզում ինձ ճանաչել: Այդ օրվանից հետո ես մի քանի անգամ զանգահարեցի նրան, բայց նա չպատասխանեց: Անցան տասնամյակներ:

Մի օր հեռախոսիս վրա զանգ եկավ և մի կին ճշտելուց հետո, թե ես ով եմ ասաց, որ հայրս հիվանդ է և նրան խնամք է հարկավոր, իսկ ես ասացի, որ զանգի մյուս երեխաներին, իսկ նա բարկացած ասաց:-Գթասրտություն ցուցաբերեք: Ինչ էլ եղած լինի, այդ մարդուն Աստված պատժել է, գոնե նրան ծերանոց տարեք:Այդ կինը հաջորդ օրը զանգեց և ներողություն խնդրեց էմոցիաների պոռթկման համար: Ես ասացի, որ որոշում կկայացնեմ և կզանգեմ իրեն:

Ես հետաքրքրվեցի և իմացա, որ այդ տեղերը շատ թանկ արժեն և զանգեցի նրա մյուս երեխաներին և ասացի, որ հայրիկն իրենց է իր երեխաները համարել և իրենք էլ պետք է վճարեն այդ գումարը:Քույրս պատասխանեց, որ նա երիտասարդ ժամանակ գումարով օգնել է ինձ և ես պարտավոր եմ վճարել, իսկ եղբայրս ասաց, որ ինքը հիվանդ է և չի կարող զբաղվել այսպիսի հարցերով: Քույրս ինձ ասաց, որ նույնիսկ ինձ դատի կտա: Ես հիմա չգիտեմ, ինչ անեմ, քանի որ հայրս ինձ հստակ հասկացրել է, որ ես իր կյանքում բեռ եմ եղել: Հիմա ես ինչ անեմ՝ հրաժարվեմ, թե գթասրտություն դրսևորեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *