Լավաշով և մսով հյութալի պիրոգ. հեշտ, արագ և անհավանական համեղ ուտեստը կզարդարի Ձեր սեղանը

ВИДЕО

Բաղադրությունը`Աղացած միս (խոզի միս, տավարի կամ հավի միս) 600 գրամ,Լավաշ բարակ 2 հատ,Ձու 1 հատ,Սոխ միջին 1 չափ,Կարտոֆիլ 3 հատ,Քաղցր բիբար տարբեր գույնի 2 հատ,Կարագ 5 գրամ, թավային քսելու համար:Համեմունքներ ` պղպեղ ըստ ճաշակի,կարմիր պղպեղ ըստ ճաշակի,կույում ըստ ճաշակի,համեմ,պապրիկա ըստ ճաշակի,թարմ մաղադանոս ըստ ճաշակի,թարմ սամիթ ըստ ճաշակի:

Միջուկի համար` ձու 3 հատ,տոմատի մածուկ 2 ճաշի գդալ,թթվասեր 15% 3 ճաշի գդալ,աղ 1 պտղունց,օրեգանո 1 պտղունց,ռեհան 1 պտղունց,անանուխ չորացրած 1 պտղունց:Պատրաստման եղանակը`Կարտոֆիլը մաքրեք, լվացեք և քերեք խոշոր չափերովՄաքրեք և մանր կտրատեք սոխը: Խառնել ֆարշը ձվի, սոխի, քերած կարտոֆիլի և մանր կտրտած կանաչու հետ, աղ և համեմունքներ ավելացնել: Եթե ֆարշը թանձր է, լցնել մի քանի գդալ ջուր և խառնել մինչև այնպիսի աստիճան, որ այն հեշտ լինի քսել:

Քաղցր բիբարը լվանալ, հեռացնել սերմերը, կտրեք երկար շերտերով՝ 0.8 լայնությամբ:Դրեք լավաշի կտորները սեղանի վրա և հավասար շերտով լցրեք աղացած միսը ։Միջուկի համար հարել ձվերը, ավելացնել տոմատի մածուկ և թթվասեր, աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի : Լավաշի վրա քաղցր բիբարի շերտ դրեք: Ամեն մի լավաշը փաթաթեք և ռուլետ պատրաստեք:

Մուլտիվարկայի բաժակի վրա կարագ քսեք: Դրա մեջ դրեք ռուլետները պարուրաձև: Եթե լավաշը տեղ – տեղ պատռվել է, ոչինչ չի երևա պատրաստի կարկանդակում ։Ռուլետների վրա պատրաստած միջուկը լցրեք:Միացրեքթխում ծրագիրը 1 ժամով: Ծրագրի ավարտից հետո անջատեք մուլտիվարկան, հանեք բաժակը և թույլ տվեք մի քիչ կարկանդակը սառչի:Կարկանդակը հանելու համար բաժակը շրջեք տախտակի կամ ափսեի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *