Այնքան շնորհակալ եմ հարևանուհուս այս յուրահատուկ թխվածքի բաղադրատոմսն ինձ տալու համար․ Սա դարձել է իմ ընտանիքի ամենասիրելին

Խոհանոց Հետաքրքիր

Խմորի բաղադրիչները 1 թեյի գդալ չոր խմորիչ, 100 գ շաքարավազ, 250 գ փափուկ կարագ, 400 գ ալյուր, 3 ճաշի գդալ թթվասեր, 1 ձու, մի պտղունց աղ: Միջուկի համար 300 գ խոշոր կտրատած պոպոկ, 300 գ շաքարավազ, մեկ կիտրոնի կեղև, 1+1/4 բաժակ ծիրանի մուրաբա։ <<Պոմադկա>>-ի համար 1/2 բաժակ սերուցք, 30 գ կարագ, 200 գ մուգ շոկոլադ, 1 ճ.գ կոնյակ:

Պատրաստման եղանակը` Միջուկի համար՝ պոպոկները տապակել չոր տապակի մեջ, (մի քանիսը թողնել զարդարման համար) խոշոր կտրատել։ Խառնել շաքարավազի և կիտրոնի կեղևի հետ։ Տորթի համար խառնել բոլոր բաղադրիչները, հունցել առաձգական խմոր, որը չի կպչում ձեռքերին։ Խմորը բաժանել 3 հավասար մասերի։ Յուրաքանչյուր մասը գրտնակելով բարակ տորթի շերտի վերածել՝ ըստ ջեռոցի թավայի չափի։

Առաջին շերտը փռում ենք ջեռոցի թավայի վրա, քսում ենք ծիրանի մուրաբա և ցանում պոպոկ ու շաքարավազ։ Ծածկել երկրորդ շերտով և կրկնել ջեմն ու պոպոկները։ Ծածկեք երրորդ տորթով, ամբողջը պատառաքաղով ծակեք։ Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 50 րոպե։ Ջնարակի համար՝ շոկոլադը կարագի և սերուցքի հետ հալեցնում ենք ջրային բաղնիքում, ցանկության դեպքում ավելացնում ենք կոնյակ, հունցում մինչև միատարր դառնա և հավասարապես լցնում մակերեսի վրա։ Զարդարել պոպոկներով։ Հենց գլազուրը բռնվի, կտրատել տաք դա նակով։ Բարի ախորժակ:Նյութը հրապարակման պատրաստեց` News87daily.com-ը: