Տնական այս հացի հոտից նույնիսկ հարևաններս են խենթանում․ մեկ անգամ փորձելուց հետո, էլ երբեք խանութից չեք գնի

ИНТЕРЕСНОЕ

Ցանկանում եմ կիսվել իմ պարզ տնական հացի բաղադրատոմսով: Ես որոշեցի տանը հաց թխել, քանի որ վերջին շրջանում խանութից գնված հացի համն ինձ դուր չէր գալիս, բացի այդ հացի գինը թանկացել է: Գտա այս բաղադրատոմսը:  Ստացվում է շատ համեղ, խրթխրթան կեղևով: Մեկ հացը մեր ընտանիքին բավարարում է 2-3 օր:

Բաղադրիչներ․ 300 մլ տաք ջուր, 1 բաժակ ալյուր, 1,5 թ.գ  չոր խմորիչ։ Լավ խառնել ամանի մեջ, ծածկել կափարիչով և դնել տաք տեղում 40 րոպե։ Այնուհետև ավելացնում ենք. 1,5 թ.գ աղ, 2 թ. գ. շաքարավազ, 2 ճ.գ. բուսական յուղ, մոտ 3-3,5 բաժակ ալյուր, որպեսզի խմորը լինի բավականին առաձգական, բայց ոչ պինդ։ Պատրաստման եղանակը․ Խմորը հունցել։ Խմորը թողնում ենք 30-35 րոպե, որ բարձրանա։ Հացը ձևավորում ենք և դնում բուսայուղ քսած կաղապարի մեջ։

Թողնել տաք տեղում ևս 40 րոպե։ . Ուղարկում ենք 180-200 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 30-40 րոպե։ Պատրաստի հացը հանում ենք, փաթաթում սրբիչով ու թողնում, որ սառչի։ Հիշեցում.  խմորը պետք է «հասունանա» (երկար գործընթաց է ստացվում, բայց արժե): Հացը սիրում է ձեռքեր (այսինքն, խմորը պետք է լավ հունցել): Նյութը հրապարակման պատրաստեց news87daily.com