Պարզվում է՝ կանանց 90%-ն իրենց ողջ կյանքի ընթացքում սխալ է եփում պելմենիները․ ահա, թե իրականում ինչպես է պետք եփել

ИНТЕРЕСНОЕ

Պելմենիների ամենաճիշտ պատրաստման եղանակը, այլևս խանութից չեմ գնում, ինքս եմ պատրաստում։ Խանութից գնված ոչ մի պելմեն տնականի համը չունի: Բայց երբեմն տնտեսուհիները գերադասում են  վերցնել խանութից՝ կիսաֆաբրիկատի տեսքով: Այս բաղադրատոմսի մասին իմանալուց հետո, այլևս խանութից չեք գնի: Խմորը պատրաստելու համար պահանջվում են հետևյալ բաղադրիչները․ 1300 գ ալյուր, 500 մլ ջուր, 3 ձու, 4 ճ.գ.  բուսական յուղ, 2 թ.գ աղ, լցոնի համար՝ 1500 գ աղացած միս, 500 գ սոխ, 2,5 թ.գ աղ, 1,5 թ.գդ աղացած սև պղպեղ, 150 մլ ջուր։ 

Եփելու կամ տապակելու համար․ 3 լիտր ջուր, 0,5 ճ. գ. աղ, 200 մլ բուսական յուղ։ Պատրաստման եղանակը․ տաք ջուրը լցնել ալյուրի մեջ: Ավելացնել աղ, ձու և բուսայուղ։ Խմորը հունցել։ Բաժանել 4 մասի և թողնել 5-10 րոպե։ Այդ ընթացքում սոխը մանրացնել բլենդերի մեջ (կարող եք մանրացնել մսաղացով)։ Խառնել աղացած միսը, կտրատած սոխը, աղը, պղպեղը։ Ավելացնել ջուրը և լավ խառնել, ծածկել թաղանթով և թողնել 10 րոպե։ Խմորի կտորներից մեկը գրտնակել 1–2 մմ հաստությամբ: 

Խմորը կտրեք ափի լայնությամբ շերտերով և յուրաքանչյուր շերտ՝ ևս 4 մասի: Խմորի յուրաքանչյուր քառակուսու վրա դնել երկու թեյի գդալ միջուկ։Խմորից պատրաստում ենք եռանկյունաձև ծրար՝ միջուկով, ծայրերը միացնում, այնուհետև միացնում «ականջները»։ Ջուրը եռացրեք, մեջը լցրեք պելմենին և եռացրեք 5 րոպե։ Այնուհետև հովացրեք և մատուցեք: Կաթսայի մեջ տաքացնել ձեթը և տապակել յուրաքանչյուր պելմենը մոտ 2 րոպե յուրաքանչյուր կողմից: Բարի ախորժակ։ Նյութը հրապարակման պատրաստեց news87daily.com-ը։