Վատ լուր երգչուհի Սիրուշոյից․ ինչ է պատահել նրան․ ՖՈՏՈ

ИНТЕРЕСНОЕ

Սիրուշոն հայտնի է, որպես  հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ։ Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ Սիրուշոյի երաժշտական ոճն արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդել է «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացել է 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին թողարկվել է երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Երգից ոգեշնչված շուտով Սիրուշոն թողարում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որում հիմնականում ներկայացված են հայկական մշակույթն ու զարդարվեստը՝ ժամանակակից նորաձև թրենդների հետ միաձուլված։ 2017 թվականի Սեպտեմբերի 21-ին Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում։ Այսօր երգչուհին ինստագրամում լուսանկար է հրապարակել և կից գրառմում կատարել. «Երկու տարվա ընթացքում առաջին անգամ ունեմ ք ովիդի դրական արդյունք: