1996 թվականին, ձմռան սառնամանիքին նրան թողեցին աղբամանի մեջ ու հեռացան, ոչ ոք չէր հավատում, որ նա ողջ կմնա, բայց ահա, թե մեծացավ ու ով դարձավ նա․ ՖՈՏՈ

ИНТЕРЕСНОЕ

Երբեմն լինում են դեպքեր, որոնք վեր են մեր բոլոր պատկերացումներից, նույնիսկ ամենահարուստ երևակայության տեր մարդիկ չեն կարող նման բան պատկերացնել: 1996-ի հունվարյան ցրտաշունչ օրերից մեկն էր, մի ցուրտ օրը, հարևանները աղբամանում տարօրինակ ձայներ լսեցին: Ոմանք համոզված էին, որ կատվի կամ շան ձագեր են, որոնք տեղավորվել են աղբամանի մեջ տաքանալու համար: Երբ բացեցին, ապշեցին։ Մի փոքրիկ պայուսակ կար, որի մեջ մի աղջիկ էր փաթաթված։

Անմիջապես դիմեցին համապատասխան մարմիններին, տեղեկացրին գտնված երեխայի մասին: Երեխային զննեցին և ուղարկեցին մանկատուն: Եվ չնայած այն բանին, որ ճակատագիրն անգութ էր գտնվել նրա նկատմամբ ծննդյան առաջին իսկ օրվանից, այնուամենայնիվ նրան վիճակված չէր մնալ լքված ու միայնակ: Շուտով նրան որդեգրեցին, աղջկան տարավ Մորդվինովների ընտանիքը, որն արդեն ուներ 30 որդեգրված երեխա։ Աղջկան անվանել են Կարելիա։

Աղջիկը մեծացավ սիրո և հոգատարության մթնոլորտում, նա երբեք չզգաց ջերմության պակաս: Անցումային տարիքում աղջկան պատմեցին իր պատմությունը. Կարելիային երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ուշքի գա։ Դպրոցից հետո աղջիկը փոխեց իր անունը Արինա. նա չէր սիրում նախկին անունը: Ինստիտուտում ուսումը չավարտելով՝ գեղեցկուհին ամուսնացավ և որդի ունեցավ, բայց ամուսնությունն անհաջող էր:

Սակայն երկրորդ ամուսնությունը հաջողված է, նա երջանիկ է և այժմ Կարելիա-Արինան ցանկանում է գտնել կենսաբանական ծնողներին, նրանց նկատմամբ ոչ մի ոխ չի պահում։ Բայց ցանկանում է տեսնել նրանց և նայել նրանց աչքերի մեջ: Ուզում է հասկանալ, թե ինչպես կարող էին իրենց փոքրիկին նետել աղբամանը, ի՞նչ կպատահեր նրա հետ, եթե բարի մարդիկ չգտնեին իրեն: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/-ը