Կառավարությունը հունվարի 13-ի նիստին որոշում ընդունեց հայտարարել պահեստազ որի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպ այական և սպ այական կազմերի պահեստազ որայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
Որոշման համաձայն՝ վարժական հավաքներին կներգրավեն մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժ շկական մասնագիտություններ ունեցող սպ այական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպ այական կազմերի պահեստազ որայիններ: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռա զմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց։
Սահմանվել է նաև, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռա զմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ: