Րոպեներ առաջ ՊՆ-ն հանդես է եկել շտապ հայտարարությամբ

ПОЛИТИКА

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՊՆ-ն գրել էր՝ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կր ակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրե տանային միջոցներ և անօ դաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ժամը 18։30-ի դրությամբ փոխհ րաձ գությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորո ւստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վի րավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Իսկ րոպեներ առաջ տարածվեց նոր հաղորդագրություն․ Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադ րանքի հետևանքով զո հվել են ՀՀ ՊՆ N զո րամասի զի նծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։