Արդեն ամաչում եմ, որ նման երեխաներ ունեմ․ Նրանք ամեն տարի հանգստի են մեկնում արտերկիր, բայց ինձ օգնելու համար մի կոպեկ անգամ չունեն

ИНТЕРЕСНОЕ

Ես շատ եմ ամաչում, որ նման երեխաներ ունեմ։ Նրանք ամեն տարի հանգստի են մեկնում արտերկիր, իսկ իմ մասին նույնիսկ չեն հիշում, նրանցից ոչ ոք չի ուզում օգնել ինձ: Ամուսինս մա հացել է հինգ տարի առաջ։ Ես հիմա մենակ եմ ապրում, տղաս ու աղջիկս արդեն չափահաս են։ Մեր ամբողջ կյանքում մենք քրտնաջան աշխատել ենք նրանց կրթելու, տուն գնելու համար: Հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում, քանի որ թոշակս քիչ է, թոշակի մեծ մասը դ եղորայքին ու կումնալ վճարներին է բավարարում, սննդի վրա խնայում եմ: Մոռացել եմ վերջին անգամ, երբ եմ մսով ճաշ պատրաստել: Սնվում եմ հիմնականում էժանագին մակարոններով: Մի օր հարեւանուհուս հետ սկսեցինք խոսել մեր ֆինանսական վիճակի մասին, նա ասաց, որ երեխաներն են իրեն օգնում՝ սնունդ են բերում, դե ղորայք և այլ անհրաժեշտ բաներ են գնում։

Ես ամաչում եմ իմ երեխաներից որևէ բան խնդրել, քանի որ հասկանում եմ, որ նրանք պետք է իրենց երեխաներին ոտքի կանգնեցնեն։ Չնայած նրանք այնքան էլ վատ չեն ապրում, բայց ամեն տարի հանգստանում են արտասահմանում, այն էլ ոչ թե Եգիպտոսում, այլ թանկարժեք հանգստավայրերում։ Մի անգամ խնդրեցի, որ օգնեն կոմունալ վճարների հարցում: Որդիս ձեւացրեց, թե չի հասկանում ակնարկը, իսկ դուստրս ուղղակի ասաց, որ չի կարող օգնել: Ես շուրջ մեկ ամիս առանց լույս մնացի: Ես շատ էի զայրացել, քանի որ փող ունեին մեքենաները վերանորոգելու և լիցքավորելու համար, բայց ինձ չօգնեցին։

Եվ ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ նրանց: Աղջիկս ամեն ամիս իր համար նոր իրեր է գնում, թոռնուհուս գրպանի փողն իմ թոշակից ավելին է։ Տղայիս մասին ընդհանրապես լռում եմ, հարսն է ամեն ինչ տնօրինում, եթե անգամ ուզենար օգնել, թույլ չի տա։ Նստած հիշում եմ, թե ինչպես էինք ես ու քույրս օգնում մեր ծնողներին։ Մենք երբեք դատարկաձեռն չենք գնացել այցելության։ Մեզ ոչ ոք չի ակնարկել, մենք ինքներս գիտեինք, որ դա անհրաժեշտ է, և ես երևի չկարողացա ճիշտ դաստիարակել երեխաներիս։ Միթե՞ նրանք չեն հասկանում, որ ես իրենց օգնության կարիքն ունեմ: Ինձ համար դժվար է ու ցա վալի ընդունել այն փաստը, որ իմ երեխաներն այդքան սառնասի րտ են: Մի վարվեք այդպես ձեր ծնողների հետ: Ծնողները հավերժ չեն: Նյութը պատրաստեց՝ https://news68daily.com/