ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ․ Թոշակի այս տեսակից ՇԱՏԵՐԸ կարող են օգտվել

ИНТЕРЕСНОЕ

Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը: Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Օրինակ. 55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:

Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից. 1966-1968թթ.` ժամկետային զ ինծառայող, 1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող, 1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար, 1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ, 1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ: Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ. և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար: