-34 աստիճան ցուրտ կլինի․ ՉԼՍՎԱԾ ՍԱՌՆԱՄԱՆԻՔ է սպասվում

ИНТЕРЕСНОЕ

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։ Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: