Նրբաբլիթներ առանց սոդայի և փխրեցուցիչի. Հապա նայեք, ինչ ընտիր է ստացվել

ПОЛЕЗНОЕ

Բաղադրությունը․ ալյուր-120 գր, ձու – 2 հատ, տաք կաթ-250 գր, աղ-1/2 ոչ լիքը թեյի գդալ, շաքար-2 լիքը թեյի գդալ, եռացրած ջուր-150 գր, բուսական յուղ — 1 ճաշի գդալ: Պատրաստման եղանակը․ Ձուն միքսեռով խառնեք շաքարի և աղի հետ: Ավելացրեք տաք կաթ, ալյուր, եռացրած ջուր և բուսայուղ: Շատ լավ տաքացրեք թավան: Տաք թավան այս նրբաբլիթների գաղտնիքն է:

Եթե դուք անհանգստանում եք, որ առաջին նրբաբլիթը կկպչի տապակին,ապա նրա վրա քսեք մի կտոր անալի ճարպ: Այս մեթոդը ինձ սովորեցրել է մայրս և սա միշտ օգնել է ինձ, երբ չի օգնել բուսական յուղը: Մի անհանգստացեք, համի մեջ ճա րպը չի զգացվում: Տապակը յուղում ենք միայն 1 անգամ, նախքան առաջին նրբաբլիթը դնելը: Վերցրեք մի փոքր քանակությամբ խմոր, լցրեք կաթսայի մեջ:

Պատրաստում ենք շատ արագ, քանի որ տապակը շատ տաք է: Երբ եզրերը կարմրում են, շրջում ենք, թխում ենք ևս 10 վայրկյան: Պատրաստի նրբաբլիթները տեղադրում ենք ափսեի մեջ, ծածկում ենք կափարիչով: Ցանկության դեպքում դուք կարող եք քսել նրբաբլիթների վրա կարագ: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news68daily.com/