Իսկ Դուք Մալենային հիշո՞ւմ եք, երբ նա մայրիկի հետ նկարահանվում էր «Քարե դարդ»-ում (տեսանյութ)

ИНТЕРЕСНОЕ

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացնող Մալենան հաղթել է «Մանկական Եվրատեսիլում»: Երեկվանից համացանցում նրան նվիրված հրապարակումներ են: Նշենք, որ Մալենան  դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է: Վերջինս նույնպես Մալենայի կողքին էր Փարիզում և տոնում էր դստեր հաղթանակը: Գաղտնիք չէ, որ Աննան Մալենային միայնակ է մեծացրել:

Մալենան փոքր տարիքից հետաքրքրված էր երաժշտությամբ. նրա երազանքն էր «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը: Չնայած, որ փոքրուց երազում էր մեծ բեմերի մասին, սակայն Մալենայի կյանքում եղել է շրջան, երբ մայրիկի հետ նկարահանվել է «Քարե դարդ» սիթքոմում: Տվյալ սիթքոմից լուսանկար է հրապարակել դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը: