30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևատրում․ ահա, թե ինչու են հնավաճառները իսկական որս սկսել այս կարի մեքենաների համար

ИНТЕРЕСНОЕ

Այս սերունդը դժվար թե կարողանա հասկանալ, թե ինչ է այս նրբագեղ փայտե սնդուկի ներսում, սակայն ավագ սերնդի ներկայացուցիչները միանգամից կհասկանան՝ ինչ կա ներսում: Այս փայտե սնդուկներով վաճառվում էին Պոդոլսկի մեխանիկական գործարանի ձեռքի կարի մեքենաները, որոնք դեռևս 30 տարի առաջ կային գրեթե ամեն ընտանիքում: Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ ոք չի մտածում այդքան նրբագեղորեն դրանք նախշել: Այս կարի մեքենաների նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքն է: «Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի: Այդ ընկերությունը հայտնի էր ողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ: Այդ ժամանակ ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել: Այդ նպատակով գնվել էր հողատարածք Պոդոլսկում: 10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ խոշորագույններից մեկը Եվրոպայում: Մինչ Առաջին համաշխարհային պատ երազմը ֆաբրիկան արտադրում էր 600 հազար կարի մեքենա: Միայն Ռուսաստանում կար ընկերության 3 000 ֆիրմային խանութ: Ռուսական «Զինգերի» արտադրանքը բարձր էր գնահատվում արտասահմանում: Ի դեպ՝ հին կարի մեքենաների հետ բազմաթիվ լեգենդներ են կապված:

Դրանցից մեկի համաձայն՝ 1998թ. «Զինգեր» ընկերությունը հայտարարեց սերիական համարներով մեքենաների որոնման մասին, որոնք սկսվում էին միավորներով: Լուրերի համաձայն՝ նման հնաոճ կարի մեքենայի տիրոջը սպասվում է 30 հազար դոլարից մի նչև 1 միլիոն դոլար պարգևատրում: Այդ պատճառով էլ հնաոճ իրերի գնորդները սկսեցին զանգվածաբար գնել կարի մեքենաները: Այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, ինչպես ասվում է, առանց ծուխ կրակ չի լինում: Մեկ այլ լեգենդի համաձայն՝ ռուսական «Զինգերների» վաղ նմուշներն իրենց մեջ պարունակել են արժեքավոր պալադիում մետաղ: Իսկ վերջերս էլ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ հին մեքենաների օրիգինալ ասեղներում պարունակվում է հազվագյուտ նյութ՝ կարմիր սն դիկ: