Ցա վալի լուր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից․ խորին ց ավակցություն ենք հայտնում նրան

ПОЛИТИКА

Խորը վ շտով տեղեկացնում եմ, որ վաղաժամ՝ 64 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եղբայրը՝ ոստիկանության պահեստազորի գնդապետ Արթուր Դումանյանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Հո գեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հո ւղարկավորությունը՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Շահումյանի «Զոլեր» սգո սրահից։

Իմ զորակցությունն եմ հայտնում Արթուր Դումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին»,-նշել է նա։