Թխվածք «Մրջնաբույն»՝ ընդամենը 10 րոպեում․ այնքան անուշաբույր է և ախորժելի, որ չեք կշտանա համից

ВИДЕО

Խմորի համար. 2 ձու, 120 գ շաքարավազ, 100 գ կարագ, 100 մլ կաթ, 130 գ թթվասեր, 700 գ` ալյուր պինդ խմոր ենք ստանում, 1 թեյի գդալ սոդա` ոչ շատ լիքը: Կրեմի համար. 100 գ կարագ, 1 տուփ եփված խտացրած կաթ` սպիտակ խտացրած կաթով ևս լինում է, պարզապես եփված խտացրած կաթի կարամելային համը շատ ներդաշնակ է ստացվում, 3 ճ/գ մեղր տաք վիճակում:

Սիրելիներս, մեղրը տաքացնելիս թույնի չի վերածվում, ինչպես որ ընդունված է համարել, պարզապես 200 աստիճանից ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում կորցնում է իր օգտակար հատկությունները, 0,5 թ/գ մշկընկույզ, 1 թ/գ դարչին: Հ․Գ․ Ի դեպ, չմոռանամ նշել նաև, որ մրջնաբույնի խմորը կարելի է թխել նաև առանց ջեռոցի՝ գազօջախին։

Տաքացնում ենք հաստ հատակով մեծ թավան ու քիչ-քիչ լցնում խմորը, թխում՝ պարբերաբար անպայման խառնելով, ինչպես որ դա անում ենք ջեռոցում։ Զգույշ եղեք, այս դեպքում ջերմաստիճանը պետք է կարգավորել առաջին փորձնական կտորները բովելիս, որպեսզի խմորը թխվի միանման ու չայրվի։