Կհայտարարվի՞ լոքդաուն, կփակվի՞ ամեն ինչ․ ինչ է սպասվում

ВИДЕО

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է․ «Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կո րոնավիր ուսային հի վանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մա հվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կոր ոնավիր ուսային հի վանդության 2146 նոր դեպք: Ունենք 1134 առողջացած, 42 մա հվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մա հվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորո նավիր ուսային վարակ, սակայն մա հը վրա է հասել այլ հի վանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է»։

Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ ճիշտ կլիներ անցնել լոքդաունի ռեժիմի․ «Գործատուներին հորդորեք աշխատողների մեծ մասի աշխատանքը հնարավորության դեպքում կազմակերպել հեռավար։ Սահմանափակեք չպա տվաստվածների տեղաշարժը։ Ցուցում տվեք առաջնային առողջության կենտրոններին 6 ամսվա վաղեմության պատրաս տվածներին՝ ցանկությամբ երրորդ այլընտրանքային դե ղաչափի ներարկման մասին։ Ավելացրեք բացօթյա պատվ աստման կայանների թիվը»․ «Ինչու 10 օրով լոկդաուն չեք հայտարարու՞մ», «Մե ղք են ժողովուրդը 10 օրով փակեք ամեն ինչ, եթե կողմնակից չեք մա հերին»։

Добавить комментарий