Տնական տեղը-տեղին հալվա, չտեսնված համեղ է, էլ երբեք խանութից չեք գնի

ВИДЕО

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով Իրոք, շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք. Բաղադրիչներ՝ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ,1,5 ալյուր,1 բաժակ շաքարավազ,0,5 բաժակ ջուր,150 մլ

արևածաղկի ձեթ։ Պատրաստման եղանակը՝ Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն: Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե (սկսած եռալուց): Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ

թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով: Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի: Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում: Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի:Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *